‘Լուի վան Գալ. ««Ման. Յունայթեդը» չունի հարձակվող, ով կխփի 20 գոլ»’

1089

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է այն մասին, թե ընթացիկ մրցաշրջանում իր թիմն ինչպիսի խնդիրների է բախվում: Հոլանդացի մասնագետը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» չկա հարձակվող, ով կկարողանա շատ գոլեր խփել, իսկ կիսապաշտպան Անխել դի Մարիան չի կարողանում փայլել խաղադաշտում:

«Դա իսկապես այդպես է: Չենք կարող հերքել, որ այս պահին չունենք հարձակվող, ով մեկ մրցաշրջանում 20 գոլ կխփի: Դա չեն կարող չժխտել Ռոբին վան Պերսին կամ Ֆալկաոն, իսկ Ռունին արդեն չի մասնակցում սուր գրոհներին:

Եթե ֆուտբոլիստը լավ չի խաղում, ապա դրա պատճառը ոչ միշտ է, որ մարզիչն է: Կոնկրետ խնդիրներ ունեն ոչ միայն Անխել դի Մարիան, այլև մյուսները: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է կատարի իր առաջադրանքը` իմանալով իր գործը: Անխել դի Մարիան ստեղծարար ֆուտբոլիստ է, ինչը կարելի է տեսնել նրա վիճակագրությունից: Նա պետք է մտածի գլխով և սովորի: Սա վերաբերում է նաև մյուս ֆուտբոլիստներին»,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերել է «Goal» առցանց պարբերականը:

Նախորդ հոդվածը‘ Սուարես. ««Ռեալը» կհանդիպի մեզ ու միավորներ կկորցնի»’
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկի կարծիքով՝ Դոնբասի հակամարտությունը կտևի մի քանի տարի’