‘Լուի վան Գալ. ««Ոսկե գնդակը» պետք է գերմանացու շնորհվի»’

715

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն արդարացի է համարում այն, որ «Ոսկե գնդակը» շնորհվի Գերմանիայի հավաքականի առաջատարներից մեկին։

«Առավել հաճախ «Ոսկե գնդակը» բաժին է հասնում հայտնի ֆուտբոլիստի։ Կարծում եմ՝ այն կտան կամ Ռոնալդուին կամ Մեսսիին, սակայն ցանկանում եմ նշել, որ դրա համար հարկավոր է ինչ-որ մրցաշարում հաղթելը։ Լավագույն տարբերակը Աշխարհի առաջնությունն է։

Հուսով եմ՝ մրցանակը բաժին կհասնի Գերմանիայի հավաքականից ինչ-որ մեկին, քանի որ գերմանացի ֆուտբոլիստներն արժանի են դրան։ Բունդեսլիգայում հանդիպումների մակարդակը շատ բարձր է, ուստի կարծում եմ, որ «Ոսկե գնդակը» պետք է գերմանացու շնորհվի»,- ասել է Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին։ 

Նախորդ հոդվածը‘Պերեսը Մեսսիին անչափ բարձր տարեկան աշխատավարձով պայմանագիր է առաջարկել’
Հաջորդ հոդվածը‘Երեխայի առքուվաճառքի համար մեղադրանք է առաջադրվել մորը եւ «գնորդին»’