‘Պերեսը Մեսսիին անչափ բարձր տարեկան աշխատավարձով պայմանագիր է առաջարկել’

781

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին առաջարկել է տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր, սակայն արգենտինացին մերժել է մադրիդյան ակումբի առաջարկը:

Հետաքրքիրն այն է, որ եթե իրադարձությունները զարգանային այնպես, ինչպես Պերեսն էր ծրագրել, ապա Մեսսին մի կլորիկ գումար էլ կստանար Adidas -ի կողմից:

Նշենք, որ օրեր առաջ Մեսսին արգենտինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել էր, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է և ինքը չի բացառում, որ կարող է մի օր լքել կատալոնական ակումբը:

Նախորդ հոդվածը‘2014-ին Արցախում 100 հեկտար ծխախոտի դաշտ է մշակվել’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. ««Ոսկե գնդակը» պետք է գերմանացու շնորհվի»’