‘Լուի վան Գալ. «Չեմ կարող ասել` դի Մարիան կմնա՞, թե՞ կհեռանա»’

1035

«Մաչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է հեռանալ անգլիական թիմից:

«Անխել դի Մարիան կմնա՞ թիմում: Չեմ կարող ասել այո կամ ոչ: Վերջ ի վերջո ամեն ինչ որոշում է ֆուտբոլիստը: Բայց ես չեմ կարծում, թե նա պետք է հեռանա: Եթե հաշվի չառնենք նրա տան վրա կատարած հարձակումը, Անխելը գոհ է Մանչեսթերի կյանքից: Ես ցանկանում եմ, որ նա մնա, քանի որ ինձ դուր է գալիս գործի նկատմամբ նրա վերաբերմունքը»,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հիշեցնենք, որ Անխել դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ` Մադրիդի «Ռեալից»:

Նախորդ հոդվածը‘Սաբալետա. «Պետք է ուղևորվենք Բարսելոնա և հաղթենք այնտեղ»’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյու. «Իմ և մյուս մարզիչների միջև մեծ տարբերություն կա»’