‘Լուի վան Գալ. «Պարզապես ֆուտբոլիստներն ինքնավստահ են դարձել»’

1260

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է հարձակվող Ուեյն Ռունիի վերջին հայտարարությունը: Ռունին ասել էր,  որ հոլանդացի մասնագետը սկսել է ֆուտբոլիստներին ավելի շատ ազատություն տալ:

-Համաձայն չեմ Ռունիի հետ: Պարզապես ֆուտբոլիստներն ինքնավստահ են դարձել, և դա առաջին հերթին վերաբերվում է Ռունիին, ով սկսել է գոլեր խփել: Ես ոչ մի հավելյալ ազատություն չեմ տվել ֆուտբոլիստներին, ամեն ինչ առաջվա պես է մնացել: Մենք տքնաջան և պրոֆեսիոնալ ձևով աշխատում ենք՝ հիմնվելով իմ փիլիսոփայության վրա,-մարզչի խոսքը մեջբերված է «Goal»-ից:

Նախորդ հոդվածը‘Մարեզ. «Շարունակելու ենք երազել ու սպասել իրադարձությունների զարգացմանը»’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Ջեյմի Վարդին երկարաձգել է «Լեսթերի» հետ պայմանագիրը’