‘Լուկակու. «Մոուրինյոն մեղավոր չէ, որ ես հեռացել եմ «Չելսիից»»’

1695

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտարարել է, որ ճիշտ չեն նրանք, ովքեր կարծում են, որ իր՝ «Չելսիից» հեռանալու գլխավոր մեղավորը Ժոզե Մոուրինյոն էր.

— Բոլորն ասում են՝ Մոուրինյոն է մեղավոր, որ հեռացա «Չելսիից»: Բայց դա այպես չէ: Դա իմ անհատական  ընտրությունն էր, իմ սեփական որոշումը: Ես անձամբ եմ գնացել նրա աշխատասենյակ եւ խնդրել բաց թողնել ինձ: Նա առաջինն էր, որ ինձ հաջողություն մաղթեց «Էվերթոնի» հետ պայմանագիր կնքելուց հետո:

Ես շատ եմ հարգում նրան դրա համար: Ցավալի է, որ նա հեռացավ «Չելսիից»: Նա զարմանալի մարդ է՝ ուժեղ բնավորությամբ,-ասել է Լուկակուն:

Նախորդ հոդվածը‘Ջոկովիչը՝ Սերբիայի տարվա լավագույն մարզիկ’
Հաջորդ հոդվածը‘«Globe Soccer Awards». Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնան»՝ լավագույն ակումբ (տեսանյութ)’