‘Լուկաշենկոն չի բացառել ՄՄ-ում «չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված» պետական կազմավորումներին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունը’

908

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել Մաքսային միությունում, ինչպես նաև նոր ձևավորվող Միասնական տնտեսական միությունում, այսպես կոչված, չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված պետական կազմավորումներին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունը: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, նա հայտարարել է հոկտեմբերի 21-ին, ԱՊՀ անդամ-երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Բելառուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ նման գաղափար չի քննարկվել, և ինքը դեռ պատրաստ չի որևէ պատասխան տալ այդ առումով: «Բայց դա թեմա է, որ կարող է քննարկվել»,-նշել է Լուկաշենկոն, համաձայնվելով այն կարծիքին, այդ չճանաչված կազմավորումների (Ղարաբաղ, Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա) տնտեսություններն ամբողջովին ինտեգրված են Մաքսային միության, ինչպես նաև այն երկրների տնտեսություններին, որոնք մտադիր են միանալ ՄՄ-ին: Նա համաձայնվել է նաև, որ այդ կազմավորումների նկատմամբ որևէ տնտեսական արգելքներ դնելը ճիշտ չէր լինի, հատկապես եթե հաշվի առնենք նրանց պատմությունների ողբերգական պահերը:

 

Նախորդ հոդվածը‘Կադրային փոփոխություն դատախազությունում ‘
Հաջորդ հոդվածը‘2014 թ. Ադրբեջանի ռազմական և պաշտպանական բյուջեն կկազմի մոտ 1 637 362 284 եվրո’