Լուկաշենկո․ Բելառուսը և ՌԴ-ն ահաբեկչական գործողություններ նախապատրաստող առնվազն 20 խումբ են ձերբակալել

200

Բելառուսը և Ռուսաստանը ձերբակալել են առնվազն 20 խումբ, որոնք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում երկու երկրների տարածքներում։

Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի համոզմամբ՝ Ռուսաստանը, ինչպես երբեք, միավորող օղակ է հանդիսանում ողջ հետխորհրդային տարածքում։

«Այսօր, ինչպես երբեք, որոշակի պայմաններում Ռուսաստանը հանդիսանում է ցեմենտող, համախմբող, միավորող օղակ ողջ հետխորհրդայաին տարածքում»,- ասել է Լուկաշենկոն՝ կոչ անելով պահպանել տնտեսական տարածքը, ընդհանուր շուկան։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ Բելառուսում օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատանքն ավելի ագրեսիվ է դառնում
Հաջորդ հոդվածըՆառիշկին․ Արևմուտքը չի դադարում միջամտել ԱՊՀ գործերին