Նառիշկին․ Արևմուտքը չի դադարում միջամտել ԱՊՀ գործերին

199

Արևմուտքը չի դադարեցնում միջամտությունը ԱՊՀ գործերին, որպեսզի պառակտի երկրներին և թույլ չտա այլընտրանքային ուժի կենտրոնի ստեղծում, որն ընդունակ կլինի մարտահրավեր նետելու թուլացող արևմտյան գերիշխանությանը, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նառիշկինը։

«Չնայած հետխորհրդային տարածքում իր ապակառուցողական վարքագծի ակնհայտ ձախողումներին՝ Արևմուտքը  չի հրաժարվում ԱՊՀ երկրների գործերին կոպտորեն միջամտելու սովորությունից, նրանց պառակտելու նպատակով»,- ասել է Նառիշկինը Մինսկում անցկացվող՝ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների XIX խորհրդակցության շրջանակներում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։

Նառիշկինի խոսքով՝ Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներին զրկել «քաղաքական կամքից և տնտեսական կարողությունից, թույլ չտալ, որ Եվրասիայում այլընտրանքային ուժային կենտրոն ստեղծվի, որն ընդունակ կլինի մարտահրավեր նետել թուլացող արևմտյան գերիշխանությանը»։

Ընդ որում, ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների շրջանում «հատուկ անհանգստություն» են առաջացնում արևմտյան դաշինքի կողմից վերջերս սաստկացող փորձերը՝ «Համագործակցության տարածքում քայքայել իշխանության գործող համակարգերը՝ էթնոանջատական և այլատյաց տրամադրություններ հրահրելու միջոցով», նշել է ՌԱՀ տնօրենը։

Անդրադառնալով հակամարտությանը Մերձավոր Արևելքում՝ Նառիշկինը նշել է, որ «փակուղուց ելք չի երևում»։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ Բելառուսը և ՌԴ-ն ահաբեկչական գործողություններ նախապատրաստող առնվազն 20 խումբ են ձերբակալել
Հաջորդ հոդվածըՍանդուն ցանկանում է մինչև ԵՄ մտնելը վերաինտեգրել Մերձդնեստրը