Մինսկը բազմապատկում է խորհրդային դարաշրջանի նվաճումները

314

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայրենակիցներին շնորհավորել է Հոկտեմբերյան հեղափոխության օրվա առթիվ՝ հայտարարելով, որ երկրում պահպանում և բազմապատկում են խորհրդային դարաշրջանի նվաճումները։

«Մենք պահպանում ենք հուշը անցյալ ողբերգական դեպքերի մասին, հավերժացնում ենք բելառուսցի ժողովրդի հաղթանակները և հերոսների անունները, արիության և իմաստնության օրինակները, որոնք մեզ օգնում են հաթահարել մարտահրավերները, հուսալի հիմք ստեղծել ապագայի համար»,- ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։

Բելառուսում Հոկտեմբերյան հեղափոխության օրը համապետական տոն է, և նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օր է։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուշկով․ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային
Հաջորդ հոդվածըTwitter-ը կարգելափակի ուրիշ մարդու անվամբ ներկայացող օգտատերերին