‘Լուկաշենկո. Բելառուսի երիտասարդությունը չպետք է թույլ տա արտասահմանից հրահրված բողոքի ցույցեր’

1114

Բելառուս երիտասարդությունը պետք է դիմակայի արտասահմանյան զանազան քաղտեխնոլոգների ապակառուցողական գործունեությանը: Այսպիսի ուղերձով է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես եկել «Բելառուսի հանրապետական երիտասարդական միության» համագումարում:

«Բելառուսը, նախևառաջ, երիտասարդ սերնդի անունից պետք է քաղաքականության այդ  արտասահմանյան «թատերասերներին» պարզ ու շիտակ ասի՝ աշխարհի քաղաքների փողոցներում ու հրապարակներում կազմակերպած ձեր թատրոնը մենք դիտարկում ենք բացառապես որպես արհեստականորեն գրված և անպիտան սցենար»,- ասել է Լուկաշենկոն: Նա շեշտել է, որ հակառակորդների նպատակն է երիտասարդությանը դարձնել «այն կույր ու ավերիչ ուժը, որը կօգնի իշխանության գալ արտասահմանյան դրածոներին և հարստանալ ի հաշիվ հաջորդ սերունդների՝ երկիրը թալանելով »: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Քենիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել երեխաների դեմ’
Հաջորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. «Կցանկանայի խաղադաշտում Մխիթարյանին տեսնել Տևեսի և Լյորենտեի հետ՝ նրանցից հետ խաղալիս»’