Լուկա Մոդրիչն ու Մարսելոն վարակվել են կորոնավիրուսով

404

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Նրանք ստիպված կլինեն ինքնամեկուսանալ։

Հաջորդ հանդիպումը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կանցկացնի դեկտեմբերի 19-ին՝ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում ընդունելով «Կադիսին»։

Իսպանիայի առաջնության 17 խաղից հետո Արքայական թիմը 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիան» 16 խաղում վաստակել է 34 միավոր։

Նախորդ հոդվածըՍերխիո Ագուերոն հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին
Հաջորդ հոդվածըԳվարդիոլա. Մարադոնան նվաճեց Իտալիան, Մեսին՝ Իսպանիան, իսկ Ագուերոն՝ Անգլիան