‘Լուչեսկուն Բուֆոնին առաջարկել է տեղափոխվել «Շախտյոր»’

810

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ցանկանում է թիմ հրավիրել «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին:

Լուչեսկուն արդեն հանդիպել է լեգենդար դարպասապահի հետ, սակայն առայժմ չի հաջողվել նրա հետ համաձայնության գալ, հայտնում է ZiuaNews-ը:

Պարբերականի տեղեկություններով, Միրչա Լուչեսկուն խիստ դժգոհ է թիմի դարպասապահ Անդրեյ Պյատովի խաղից եւ մտադիր է հաջորդ մրցաշրջանում ուժեղացնել այդ օղակը: Թիմի ուժեղացման համար «Շախտյորի» նախագահ Ռինատ Ահմետովը պատրաստ է Լուչեսկուին անսահմանափակ բյուջե ապահովել

Հիշեցնենք, որ 35-ամյա Բուֆոնը ներկա պահին «Յուվենտուսի» հետ գործող պայմանագիր ունի տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:

Նախորդ հոդվածը‘Շարմազանով. ՀՀԿ-ն այլեւս կադրային փոփոխությունների չի պատրաստվում ‘
Հաջորդ հոդվածը‘«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանսը» եզրափակչում է’