‘Լուսնի լրիվ խավարումը կտեսնեն Ռուսաստանում, Ասիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում’

1079

Լուսնի լիակատար խավարումը չորեքշաբթի կարող են տեսնել  ռուսատանյան Հեռավոր Արևելքի, Սիբիրի և Անդրուրալի, Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի բնակիչները, հաղորդել է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածքի հետազոտության Ազգային վարչության (NASA) կայքը:

Լուսնի լրիվ խավարումը կսկսվի չորեքշաբթի, Մոսկվայի ժամանակով ժամը 12.15-ին, և կամբողջանա մոտավորապես 2,5 ժամ հետո: NASA-ի կայքը խավարման ուղիղ հեռարձակում է ապահովելու, իսկ գործակալության փորձագետները պատասխանելու են օգտատերերի հարցերին:

Այս խավարումը 2014-2015 թթ. Լուսնի խավարումների տետրում կլինի չորրորդը: Առաջինը Երկրի բնակիչները տեսել են այս տարվա ապրիլին, մյուս երկուսը տեղի կունենան 2015-ի ապրիլի 4-ին և սեպտեմբերի 28-ին: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ ԱՄՆ հաջորդ նախագահը Հիլարի Քլինթոնն է լինելու’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում քրդերի ցույցերի ժամանակ բախումներ են եղել, կան տասնյակ վիրավորներ ‘