‘Գերմանիայում քրդերի ցույցերի ժամանակ բախումներ են եղել, կան տասնյակ վիրավորներ ‘

1006

Գերմանիայի հյուսիսում քուրդ ակտիվիստների ցույցերի ժամանակ, որոնք միջազգային հանրությունից պահանջում են ավելի կոշտացնել պայքարը Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ, տուժել են տասնյակ մարդիկ:

Ինչպես հաղորդել է Spiegel ինտերնետ-կայքը, Համբուրգ և Ցելլե քաղաքներում բախումներ են տեղի ունեցել քրդերի և մուսուլմանների խմբերի միջև: Ոստիկանությանը հաջողվել է զսպել իրար նկատմամբ թշնամանքով լցված խմբերին, չնայած որ իրավապահների ուղղությամբ քարեր ու վառվող շշեր են նետվել:

Քրդերը բողոքի ակցի են կազմակերպել, որպեսզի աջակցություն հայտնեն քուրդ աշխարհազորայիններին, որոնք ներկա պահին կատաղի մարտեր են մղում  ԻՊ-ի գրոհայինների դեմ Սիրիայի Քոբանի քաղաքում: Քոբանին գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ և արմատական իսլամիստների կողմից գրավվելու սպառնալիքի տակ է: Լրատվամիջոցների տվյալներով՝ գրոհայինները գրավել են քաղաքի արևելյան մի քանի շրջաններ և երկու բարձունքում պարզել են իրենց դրոշը: Քրդերին առայժմ հաջողվում է դիմակայել ԻՊ-ի գորհները քաղաքի արևմտյան և հարավային մատույցներում, սակայն ծայրահեղականներն սկսել են հրետակոծել քաղաքի կենտրոնը: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Լուսնի լրիվ խավարումը կտեսնեն Ռուսաստանում, Ասիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում տեղի են ունենում քրդերի զանգվածային ցույցեր. Կան զոհեր’