‘Լուտկովսկայան վրդովված է Գրուշևսկի փողոցում ցուցարարին մերկացնելու և ծաղրուծանակի ենթարկելու փաստից’

999

Գերագույն ռադայում մարդու իրավունքների պաշտպան Վալերիա Լուտկովսկայան վրդովված է Կիևի Գրուշևսկի փողոցում ձերբակալված ցուցարարի հանդեպ «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի մարտիկների և ներքին զորքերի աշխատակիցների ստորացուցիչ գործողությունների առիթով: Այդ մասին ասվում է օմբուդսմենի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: «Դժվար է բառեր գտնել այս ցնցող տեսագրությունը դիտելուց հետո, որում ցուցադրվում է մարդու արժանապատվության ամոթալի ստորացումը: Նման արարքը ոչ մի արդարացում չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Օմբուդսմենն անհապաղ դիմել է ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյին՝ ակնկալելով ներքին գործերի նախարարության համարժեք արձագանքը՝ ծառայողական քննության անցկացում, մեղավորներին պատասխանատվության ենթարկում և ապագայում նման բանի անթույլատրելիություն:  Բացի այդ՝ Լուտկովսկայան անձամբ հանդիպել է Գրուշևսկի փողոցում տեղակայված  ներքին զորքերի ստորաբաժանումների ղեկավարների հետ և նշել, որ անթույլատրելի են մարդու իրավունքների խախտումները, դաժան վերաբերմունքը ձերբակալված անձանց նկատմամբ, փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան և Չինաստանը՝ պատերազմի շեմի՞ն’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Առաջիկա օրերը վճռորոշ են լինելու’