‘Լևոն Արոնյանը եզրափակում է ՖԻԴԵ-­ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը’

967

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը եզրափակում է ՖԻԴԵ-­ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մայիսի լավագույն 100 շախմատիստների ցուցակը, որում Արոնյանը 10­րդ տեղում է: Առաջատարն անփոփոխ է` աշխահի չեմպիոն Մագնուս Կարլսեն: Լավագույնների շարքում ընդգրկվել են նաև Վիշի Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը և Անիշ Գիրին: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ, շախմատի Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 66­րդ,Սերգեյ Մովսիսյանը` 95­րդ, իսկ Հրանտ Մելքումյանը` 99­րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Ընտրությունների արդյունքները ԼՂՀ-ում չեն ազդի Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա. Մինսկի խումբ’
Հաջորդ հոդվածը‘Շղթայական ավտովթար` Իսակովի պողոտայում’