‘Լևոն Հայրապետյանին մեկուսարանում զննել է բուժաշխատողը’

984

Քիչ առաջ Հայրապետյանին մեկուսարանում զննել է բուժաշխատողը, հատկացրել են անհրաժեշտ ինսուլինը, առողջությունը բավարար է…: Նման բովանդակությամբ հայտարարություն է հայտնվել Մոսկվայում կալանավորված գործարարի ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարարի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նրան ինսուլին է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է աշխարհազորայինների խոսակցությունը ինքնաթիռի կործանման մասին (վիդեո) ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիների աշխատավարձերը վճարվել են Էներգետիկայի նախարարության համակարգում գործող ձեռնարկությունների միջոցներից’