Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Կապանում. «Թույլ մի տվեք, որ ձեզ նորից գցեն դժոխք». 1996 թ. (տեսանյութ)

1366

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպումը Կապանի մարզադաշտում 1996 թվականին, որտեղ գտնվում էին նաև այն ժամանակվա ընդդիմությունը ներկայացնող որոշ սադրիչ խմբեր։

«Ես վիճակների համեմատություն եմ կատարում, մնացածը ձեր գնահատելու խնդիրն է։
Այսօր այն խնդիրները չեն, որոնք կանգնած էին 4 տարի առաջ։ 4 տարի առաջ թշնամու թնդանոթները այս լեռների գլխին էին: 4 տարի առաջ թշնամու դեմ կանգնած էին մեր ցաքուցրիվ ջոկատները, մենք տալիս էին զոհեր:

Ես այսօր անցել եմ Երասխից մինչև Ղափան, եղել եմ բոլոր զինվորական կայազորներում, այդ կայազորները դուք էլ եք տեսել: Այսօր դուք տեսնում եք` ձեզ ով է պաշտպանում: Ձեզ պաշտպանում է մի կանոնավոր, ամուր, հզոր, հաղթական բանակ: Սա չտեսնել և երազել այն օրերը… ես, իհարկե, կարող եմ զարմանալ: 
Թույլ մի տվեք, որ ձեզ նորից գցեն դժոխք»:

NewsLine

Տեսանյութը՝ Հարութ Ուլոյանի էջից

Նախորդ հոդվածը«Անբովանդակ» քննարկում
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի հերթական ապատեղեկատվությունը