‘Լ.Զուրաբյանը կոչ արեց միանալ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի համար ստորագրած երաշխավորագրին. (Տեսանյութ) ‘

1297

Գլխավոր դատախազության դիմաց արդեն ավանդական դարձած ՀԱԿ բողոքի ակցիայի ժամանակ Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրեց վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագրի տեքստը և առաջարկեց մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունը չհանդուրժող քաղաքացիներին, մտավորականներին և արվեստագետներին՝ միանալ այդ երաշխավորագրին:

Նամակում նշվում է. «Ես՝ Լևոն Զուրաբյանս, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 145-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, իմ խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա ևայլ դատավարական պարտականությունները կկատարի՝ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով և ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը»:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ կարևորում է այս կոչը. «Շատ կարևոր է, որ բռնապետի կողմից ընկճված դատավորի մեջ վերջապես արթնանա իր կոչմանն արժանի դատավորը, որևէ դատախազմի մեջ արթնանար իր կոչմանը արժանի դատախազը, ոստիկանի մեջ արթնանար իր կոչմանը արժանի ոստիկանը, որովհետև այդպիսի քաղաքացիական համարձակության քայլերով է, որ հասարակությունը դառնում է հասարակություն, ժողովուրը դառնում ժողովուրդ»:

Լևոն Զուրաբյանը հիշեցրեց,  որ նմանատիպ երաշխավորագիր է ստորագրել նաև  դերասան Հովհաննես Ազոյանը, և կարևորեց երաշխավորագրին այլ քաղաքացիների միանալը: «Վերջում դատավորի առջև կդրվի կոչերի մի այնպիսի քանակ, որ արդեն պարզ կդառնա, թե ինչն է ավելի ծանրակշիռ իր համար՝ այսքան արժանապատիվ քաղաքացիների պահա՞նջը, երաշխավորագրե՞րը, թե՞ ապօրինի իշխանությունների հրամանը: Թո՛ղ ինքը որոշի, ահա, մենք դնում ենք այդ կշեռքի նժարների վրա մեր դիմումները, և թող կատարվի այն, ինչ որ կատարվելու է»:

Զուրաբյանը տեղեկացրեց, որ դիմումը գտնվելու է Կոնգրեսի իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի մոտ, կոչին միանալ ցանկացող քաղաքացիները կարող են զանգահարել 055403490 հեռախոսահամարով: 

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Ա. Թամազյանի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլեն մտահոգություն է հայտնում Հայաստանում բռնությունների կապակցությամբ’