‘Խաբիբը հրաժարվել է Կոնորի դեմ մենամարտի հոնորարից և հայտարարել UFC-ից հեռանալու պատրաստակամության մասին’

1683

Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ հրաժարվում է Կոնոր Մակգրեգորի դեմ մենամարտի հոնորարից և պատրաստ է հեռանալ, եթե նրա թիմի անդամ Զուբաիր Տուխուգովին հեռացնեն մենամարտից հետո տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցելու համար։

«Ուզում եմ դիմել UFC-ին։ Ինչո՞ւ ոչ ոքի չհեռացրեցիք, երբ Կոնորի թիմը հարձակվեց մեր ավտոբուսի վրա։ Կամ ինչո՞ւ ոչ մեկը չի խոսում իմ ազգի և հավատքի հասցեին հնչած վիրավորանքների մասին։ Եվ վերջապես, ինչո՞ւ պետք է պատժվի միայն իմ թիմը, երբ կռվում էին բոլորը։

Եթե իմ թիմի անդամներից որևէ մեկը հեռացվի, ապա ես նույնպես կհեռանամ։ Իսկ հոնորարը, որը դեռ չեք հանձնել ինձ, կարող եք ձեզ պահել։ Միայն զգույշ եղեք, որ այն չմնա կոկորդներումդ»,- հայտարարել է չեմպիոնը։

Նախորդ հոդվածը‘Լրագրողի անհետացումը. Ինչո՞ւ են «սաուդցի գործակալները» ժամանել Ստամբուլ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուի փաստաբան․ «Բռնաբարության գործով ներկայացված փաստաթղթերը կեղծ են»’