‘Խաբիբ Նուրմագոմեդով. ՄաքԳրեգորը աղերսում էր, որ չսպանեմ իրեն’

944

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը բացատրել է, թե ինչու չի ցանկանում ռևանշ մրցամարտ անցկացնել Կոնոր ՄաքԳրեգորի հետ:

«Վերջին 3 տարիներին Կոնորը միայն մի հաղթանակ ունի, այն էլ սիրողական բռնցքամարտում: Նա հանձնվեց իմ դեմ մենամարտում ու աղերսում էր, որ չսպանեմ իրեն: Իսկ հիմա խոսում է ռևանշի մասին: Ուզում եմ ասել, որ մեզ մոտ հերթում Տոնի Ֆերգյուսոնն է, ով հաղթանակների հիանալի շարք ունի: Ներկայում կենտրոնացած եմ մարզումներիս վրա ու պատրաստվում եմ սեպտեմբերին կայանալիք մենամարտին»,- ասել է ռուս մարզիկը Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Հավելենք, որ սեպտեմբերի 7-ին Աբու-Դաբիում՝ UFC 242-ի մրցաշարի շրջանակում, Նուրմագոմեդովը մենամարտելու էամերիկացի Դաստին Պորյեի դեմ:

Նախորդ հոդվածը‘Կառավարության նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Սելֆի՝ ողբերգության վայրում’