‘Խամեսը մտադիր է կարիերան շարունակել Իտալիայում’

895

Կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը երկու տարի վարձավճարով «Բավարիա»-ի կազմում խաղալուց հետո կվերադառնա «Ռեալ»: 

Marca-ի հաղորդմամբ՝ կոլումբիացին կցանկանար կարիերան շարունակել Իտալիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուս»-ը և «Նապոլի»-ն: 

Ընդ որում՝ «արքայական» ակումբը կցանկանար 28-ամյա խաղացողի տրանսֆերը որևէ անգլիական ակումբի վաճառել, քանի որ հույս ունի այդ տեղափոխությունից ավելի մեծ գումար ստանալ, քան կառաջարկեին իտալացիները: 

Ընթացիկ մրցաշրջանում Խամեսը մասնակցել է 28 խաղի, դարձել 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտեն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների հնգյակում’
Հաջորդ հոդվածը‘Bild. Յոահիմ Լյովը հոսպիտալացվել է’