‘Անտոնիո Կոնտեն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների հնգյակում’

933

Անտոնիո Կոնտեն, գլխավորելով Միլանի «Ինտերը» ընդգրկվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների հնգյակում:

Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 49-ամյա իտալացի մասնագետն «Ինտերում» կստանա տարեկան 11 միլիոն եվրո աշխատավարձ:

Կոնտեից շատ աշխատավարձ ստանում են Դիեգո Սիմեոնեն («Աթլետիկո», տարեկան 23 միլիոն եվրո), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի», 18 միլիոն), Էռնեստո Վալվերդեն («Բարսելոնա», 12,5 միլիոն) եւ Զինեդին Զիդանը («Ռեալ», 12 միլիոն):

Հիշեցնենք, որ իտալացի մարզիչն «Ինտերի» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Միլանյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում Անտոնիո Կոնտեն կփոխարինի Լուչիանո Սպալետիին:

Նախորդ հոդվածը‘ՉԼ․ Բրիտանիայում սպասվում է մեկնող չվերթների ռեկորդ’
Հաջորդ հոդվածը‘Խամեսը մտադիր է կարիերան շարունակել Իտալիայում’