‘Խամես Ռոդրիգեսը կրկնեց Պելեի ձեռքբերումը’

1682

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանը կրկնեց բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ձեռքբերումը,- հաղորդում է Infostrada-ն: «Ֆուտբոլի արքայի» ժամանակներից ի վեր նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով կարողացավ մեկ մրցաշարի ընթացքում 6 գոլ խփել 23 տարեկան հասակում: Մինչ այդ այդքան գոլեր խփողները տարիքով ավելի մեծ են եղել: Պելեն հայտնի դարձավ իր 6 գոլով 1958 թվականի աշխարհի առաջնությանը, երբ ընդամենը 17 տարեկան էր: Ընդ որում, գոլերից երկուսը նա խփել է եզրափակչում:

Ռոդրիգեսը նաև դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը 2002 թվականից ի վեր` 6 անգամ աչքի  է ընկնել մեկ աշխարհի առաջնութունում:

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյան. Հասունացել է համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը’
Հաջորդ հոդվածը‘Կոստա Ռիկայից Հայաստան է ներկրվել 80 կգ ձմերուկ’