Խերսոնի մարզում 250 հազար մարդ դիմել է ՌԴ անձնագիր ստանալու համար

331

Առնվազն 250 հազար մարդ հինգշաբթի առավոտվա դրությամբ դիմում են տվել ռուսաստանյան անձնագիր ստանալու համար Խերսոնի մարզում, տեղեկացրել է Խերսոնի մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը։

Վերջինս հավելել է, որ ՌԴ անձնագիր ձևակերպելու համար նախատեսվում է կետեր բացել նաև Խերսոնի մարզի գյուղերում։ Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ այսօր քաղաքում իրավիճակը նորմալ է, քաղաքը վերադառնում է խաղաղ կյանքի։

Մարտի կեսերին ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ Խերսոնի մարզն ամբողջությամբ ռուսաստանյան զորքերի վերահսկողության տակ է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳարեթ Բեյլը հեռացավ «Ռեալից»
Հաջորդ հոդվածըԲայկանուրում ստիպված են եղել պարզաբանումներ տալ Ղազախստանին