Բայկանուրում ստիպված են եղել պարզաբանումներ տալ Ղազախստանին

480

Ղազախստանի խորհրդարանը դիմել է Բայկանուրի վարչակազմին՝ Դոնբասի համար մարդասիրական օգնություն հանգանակելու ակցիայի կապակցությամբ, ТАСС-ին տված հարցազրույցում տեղեկացրել է Բայկանուրի վարչակազմի ղեկավար Կոնստանտին Բուսիգինը։

«Երբ մենք քաղաքում Դոնբասի փախստականների համար մարդասիրական օգնություն հանգանակելու ակցիա  էինք անցկացնում, մարդիկ Լենինի հրապարակում շարք էին կանգնել V և Z տառերի ձևով, և Ղազախստանի խորհրդարանից մեզ հարցում ուղղեցին, թե ինչու են ղազախստանցիները մասնակցում այդ ակցիային»,- պատմել է Բուսիգինը։

Ի պատասխան՝ խորհրդարանին հավաստիացրել են, որ ոչ ոք բռնի կերպով չի բերվել, ավելին, հիշեցրել են, որ քաղաքում մեծ թվով էթնիկ ղազախներ կան, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, և ակցիային մասնակցելը նրանց իրավունքն է։

Ավելի վաղ Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը տեղեկացրել է, որ Բայկանուր քաղաքում և տիեզերակայանում ակցիաներ են կայացել՝ ի սատարումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի զինված ուժերի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԽերսոնի մարզում 250 հազար մարդ դիմել է ՌԴ անձնագիր ստանալու համար
Հաջորդ հոդվածըԲենզեման արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին