‘Խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է 9 մարդ. shamshyan’

1176

Այսօր` մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին:  Ժամը 00:10-ի սահմաններում, նշված ճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 26 ՕՏ 715 համարանիշի և ВАЗ 21 063 մակնիշի 60 US 060 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջում: Վթարի հետևանքով 9 հոգի քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Նախորդ հոդվածը‘Մալայզիական «Բոինգը»՝ 227 ուղևորներով, անհետացել է ռադարներից’
Հաջորդ հոդվածը‘Գրետա Սարգսյանի վիճակը կայուն է ‘