‘Մալայզիական «Բոինգը»՝ 227 ուղևորներով, անհետացել է ռադարներից’

1089

Ասիայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Malaysia Airlines-ը, տեղեկացրել է, որ կորցրել է կապն իր «Բոինգի» հետ, որը տեղափոխել է  227 ուղևորների: Վերջին անգամ օդանավը ռադարների վրա երևացել է, երբ թռչելիս է եղել Հարավ-չինական ծովի վրայով: Օդանավը թռիչք է իրականացրել Մալայզիայի մայրաքաղաքից՝ Կուալա-Լումպուրից դեպի Պեկին և պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով ժամը 6.30-ին (2.30): Սակայն Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ Boeing 777-200-ն այդպես էլ չի մտել իր երկրի օդային տարածք:

Ինքնաթիռում եղել է 12 հոգանոց անձնակազմ և 227 ուղևոր՝ 14 երկրների քաղաքացիներ: Կարճատև մամլո ասուլիսում ավիաընկերության գործադիր տնօրենը հայտնել է, որ ընկերության աշխատակիցները ջանում են պարզել օդանավի գտնվելու վայրը: Այդ առնչությամբ հակասական տեղեկություններ են ստացվում, հավելել է նա: Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, թե օդանավը վայրէջք է կատարել չինական Նանկին քաղաքում, սակայն դա չի հաստատվել: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է Մոսկվայում’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է 9 մարդ. shamshyan’