‘Խոշոր ավտովթար Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ’

1118

Այսօր, ժամը 02.11-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Արտաշատ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 18-րդ կմ-ում  «ՎԱԶ-2121» մակնիշի 066 ՏՏ 03 պետհամարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչից Ա. Ջ.-ն (ծնվ.1956 թ.), ուղևորներ Է. Մ.-ն (ծնվ.1959 թ.) և Հ. Ջ.-ն (ծնվ.1988 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է.Մ.-ին և Հ.Ջ.-ին:

Տուժածները տեղի ուժերով և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները Է.Մ.-ի, Հ.Ջ.-ի առողջական վիճակները գնահատել են ծանր, իսկ Ա.Ջ.-ինը՝ միջին ծանրության: 

Նախորդ հոդվածը‘Ե՞րբ է ՀԱՊԿ-ն օգնելու դաշնակիցներին.«Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի Վրաստանում կարող են գտնվել 90 օր’