‘Խոչընդոտել են Կոնգրեսի ակտիվիստների քարոզարշավը ‘

2552

Այսօր երկու անձինք փորձել են խոչընդոտել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին, ովքեր նախընտրական քարոզչություն էին իրականացնում: Դեպը տեղի է ունեցել Կոզերն թաղամասում: Ինչպես iLur.am-ի հետ զրույցում պատմեց ակտիվիստ Արեգ Գեւորգյանը իրենք քարոզչություն էին իրականացնում մոտ 15 երիտասարդներով, երբ տաքսի մեքենայով իրենց են մոտեցել երկու երիտասարդներ, իջեցրել են ապակիները եւ սկսել են հայհոյել երիտասարդներին, հայտարարելով, թե «դավայ ստուց, ստեղ սաղ Տարոնն ա»:

Որոշ ժամանակ անց, երբ Կոնգրեսի երիտասարդները արդեն ավարտում էին նախընտրական քարոզչությունը, նույն երիտասարդները նորից են մոտեցել նրանց, ու փորձել են վիճաբանություն հրահրել: Սակայն, երբ հասկացել են, որ իրենց նկարահանում են, երիտասարդները փախուստի են դիմել:

Ահա այդ երիտասարդները

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Ամեն ինչ մեր ձեռքերում է’
Հաջորդ հոդվածը‘Ինքնախոստովանություն. «Ես, Տարոն Մարգարյանս, ձեզնից գողացել եմ միլիոնավոր դոլարներ…»’