Խոսեպ Գվարդիոլայի ռեկորդը

335

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Բրայթոնի» նկատմամբ տարած 2։0 հաշվով հաղթանակի շնորհիվ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ռեկորդ է սահմանել։

Պրեմիեր լիգայի ակումբների մարզիչներից կատալոնացի մասնագետն ամենաարագն է հասել 250 հաղթանակի բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» հետ, հաղորդում է Opta-ն։ Դրա համար նրան պահանջվել է 344 հանդիպում։

Երկրորդ տեղում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն («Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ»), որն Անգլիայում 250 հաղթանակի հասել էր 396 խաղում։

Նախորդ հոդվածըՄեսին ՊՍԺ-ից հեռանալու ցանկություն չունի
Հաջորդ հոդվածըԱմերիկայի գավաթ․ Լեւոն Արոնյանի եւ Սամուել Սեւյանի հաղթական մեկնարկը