‘Խոսրովի արգելոցում հրդեհ է բռնկվել’

1012

Մարտի 12-ին, ժամը 22:00 սահմաններում ամպրոպից հրդեհ է բռնկվել Խոսրովի արգելոցի բուսածածկ տարածքում: Ինչպես տեղեկացնում են բնապահպանության նախարարությունից, արգելոցի 30 աշխատակցի ջանքերով երկու ժամ տևած աշխատանքների արդյունքում հաջողվել է մարել հրդեհը:

22:40 դեպքի վայր են ժամանել նաև ՄՃԿԿ, Արտաշատ և Մասիս քաղաքների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից 3 աշխատակից և ՄՓՎ-ի ազատ հերթափոխից 9 հրշեջ-փրկարար: Հրդեհի մարման աշխատանքներին աջակցել են նաև հարակից համայնքների բնակիչները, ինչպես նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամները: 

Նախորդ հոդվածը‘Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները ներկա են գտնվել փորձաքննությանը’
Հաջորդ հոդվածը‘Զախարյանը կրկին խուսափեց աշխատավարձերի մարման ժամանակացույց սահմանել’