‘Խորխե Վալդանո. «Եթե Գվարդիոլան Մոցարտն է, ապա Մոուրինյոն Սալյերին է»’

901

«Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդաոն իր՝ վերջերս լույս տեսած գրքում քննադատել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խաղային և մարզչական ոճը:

«Երբեք Ժոզե Մոուրինյոյից այնպիսի հայտարարություն չեմ լսել, որն արժանի լիներ հիշատակության: Ես չեմ հասկանում նրան, մենք միանգամայն տարբեր մարդիկ ենք: Ինտելեկտն ու եսասիրությունը եղել են ու կմնան թշնամիներ, և երբ նրանք բախվում են՝ միշտ «եսն» է հաղթում: Եթե Գվարդիոլան Մոցարտն է, ուրեմն Մոուրինյոն Սալյերին է: Նա կարող էր մեծագույն կոմպոզիտոր լինել, եթե կողքին Մոցարտը չլիներ»,-տեղեկացնելով այս մասին՝ Վալդանոյի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը:

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձը սպանել է Այգեստան գյուղի բնակչուհուն և թալանել նրա տունը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանին հետաքրքրում է Աշոտյանի ներկայացրած նախագծում «շոփինգների» առատության պատճառը (Տեսանյութ)’