‘Խորվաթ գեներալը դատարանում թույն է խմել’

3573

Խորվաթ նախկին գեներալ Սլոբոդան Պրալյակը նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի դահլիճում թույն է խմել այն բանից հետո, երբ վերաքննիչ ատյանը հրապարակել է նրա վերաբերյալ իր վճիռը: Գեներալը 2013 թվականին 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ նախկին Հարավսլավիայի տարածքում քաղաքացիական պատերազմի տարիներին կատարած հանցագործությունների համար: Տեղեկանալով այն մասին, որ վերաննքնիչ ատյանը նախորդ վճիռը թողել է ուժի մեջ, գեներալը հայտարարել է. «Ես թույն խմեցի»: Ականատեսները պատմում են, թե դրանից հետո նա ձեռքի բնորոշիչ շարժում է արել, ինչպես եթե լիքը բաժակով ըմպելիք լիներ խմելիս:

Դատական նիստը դադարեցվել է, դահլիճ են կանչել բժիշկների: Դատապարտյալի առողջական վիճակի մասին առայժմ չի հաղորդվում:

Գեներալը նախկին խորվաթական 6 պաշտոնյաներից մեկն է, որոնք կանգնել են միջազգային դատարանի առաջ: Նրանք բոլորը մեղադրվում են մարդկության դեմ հանցանքների, եւ ռազմական գործողություններ վարելու օրենքներն ու կանոնները խախտելու համար:  

Ըստ մեղադրականի 1991-1994 թվականներին այդ անձինք մասնակցել են երկրի ոչ խորվաթական բնակչության դեմ կատարված հանցագործություններին, որը հանգեցրել է այդ մարդկանց արտաքսմանը, անօրինական ձերբակալությունների, ունեցվածքի բռնագրավմանն ու ոչնչացմանը, բնակավայրերի ավերմանն ու սպանությունների:

Հաղորդում է Lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Սեդա Մեսրոպյան. Լա՛վ էլի, հասկացանք, օ՛ֆ…’
Հաջորդ հոդվածը‘Ինչ չի կարելի անել ջեռուցման շրջանում. ԱԻՆ’