‘Խորտակվելուց առաջ EgyptAir-ի օդանավում միացել է ծխի դետեկտորը’

2032

EgyptAir ավիաընկերության A320 օդանավի աղետից մի քանի րոպե առաջ սրահում միացել է ծխի դետեկտորը, հաղորդել է Aviation Herald պարբերականը:

Ավիացիոն կապի համակարգի տվյալներով՝ դետեկտորը միացել է օդանավի զուգարաններից մեկում, իսկ մի քանի րոպե անց՝ նաև ռադիոէլեկտրոնային բաժանմունքում: Եւս մի քանի րոպե անց կապն օդանավի հետ կորել է:

Ինչպես BBC-ին հաղորդել է Aviation Security International Magazine պարբերականի խմբագիր Ֆիլիպ Բաումը, այս տվյալները չեն բացառում, որ ինքնաթիռը տեխնիկական անսարքություններ է ունեցել:

Ավելի վաղ Հունաստանի իշխանությունները տեղեկացրել են, որ եգիպտական օդանավը երկու կտրուկ մանևր է կատարել, որից հետո սկսել է սրընթաց կորցնել բարձրությունը և ընկել է ծովը:

Ուրբաթ օրը Հունաստանի կառավարությունը նաև տեղեկացրել է, որ Միջերկրական ծովում հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները, ուղեբեռների և ուղևորների դիակների մասեր: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆերգյուսոն. «Ռոնալդուն խիզախ է, ինչպես առյուծը»’
Հաջորդ հոդվածը‘ՌՔԿ-ն քրեական գործ է հարուցել «ВКонтакте» ցանցում «մահվան խմբերի» վերաբերյալ’