‘ՌՔԿ-ն քրեական գործ է հարուցել «ВКонтакте» ցանցում «մահվան խմբերի» վերաբերյալ’

1879

Սանկտ Պետերբուգում քրեական գործ է հարուցվել «ВКонтакте» սոցիալական ցանցի խմբի միջոցով  անչափահասներին ինքնասպանության դրդելու վերաբերյալ, հաղորդել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամլո ծառայությունը:

Հետաքննության ընթացքում քննությունը մտադիր է լեզվաբանական, համակարգչային փորձաքննություններ և այլ կարգի միջոցառումներ ձեռնարկել՝ հնարավոր հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար:

Անցած երկուշաբթի  Новая газета-ն հետաքննություն է հրապարակել «ВКонтакте» ցանցում, այսպես կոչված՝ «մահվան խմբերի» մասին, որտեղ քննարկվում են ինքնասպանության թեմային նվիրված հարցեր: Թերթը տեղեկացրել է, որ սոցցանցի փակ խմբերում քարոզվում է ինքնասպանությունը, իսկ անչափահասների վրա հոգեբանական ճնշում է գործադրվում: Թերթի պնդմամբ՝ վերջին կես տարում ինքնասպանություն է գործել փակ խմբերում ընդգրկված 130 երեխա:

Новая газета-ի հետաքննությունը մեծ արձագանք է գտել: Հաջորդ օրն իսկ ՌԴ նախագահին առընթեր՝ երեխայի իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Պավել Աստախովը հայտարարել է, որ մտադիր է դիմել ՔԿ-ին՝ խմբերի մասին տեղեկությունները ճշտելու խնդրանքով:  Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Խորտակվելուց առաջ EgyptAir-ի օդանավում միացել է ծխի դետեկտորը’
Հաջորդ հոդվածը‘Մարմարաշենում առաջնագիծ մեկնած կամավորներին դիմավորեցին երգուպարով’