‘Խուան Մանուել Սանտոսը վերընտրվել է Կոլումբիայի նախագահի պաշտոնում’

953

Կոլումբիայի գործող նախագահ Խուան Մանուել Սանտոսը կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով վերընտրվել է իր պաշտոնում, այսօր հաղորդել են այդ երկրի իշխանությունները:

Քվեաթերթիկների 99,37 %-ի հաշվարկից հետո երկրի 62-ամյա նախագահն ստացել է քվեների 50,9 %-ը, իսկ նրա մրցակից Օսկար Իվան Սուլուագան՝ 45 %:

Երկու թեկնածուների միջև ամենագլխավոր տարաձայնություններից մեկը Սանտոսի կողմից սկսած բանակցություններն են Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ապստամբների հետ: Գործող նախագահը հանդես է գալիս բանակցային գործընթացը շարունակելու օգտին, մինչդեռ նրա հակառակորդը կոչ է անում ավելի կոշտ պայմաններ առաջարկել ԿՀԶՈՒ-ի հետ բանակցությունները շարունակելու համար: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի արտգործնախարարը հայհոյել է Պուտինին’