Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը հասել է 85 միլիոն եվրոյի

172

Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» եւ Վրաստանի հավաքականի 22-ամյա հարձակողական կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը բարձրացել է 25 միլիոն եվրոյով եւ հասել է 85 միլիոն եվրոյի՝ ըստ Transfermarkt-ի, որը հերթական անգամ վերանայել է ֆուտբոլիստների տրանսֆերային գները։

Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» հետ մասնակցել է 30 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։

«Նապոլիի» 24-ամյա նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի տրանսֆերային արժեքը 70 միլիոնից հասել է 100 միլիոն եվրոյի։

Ընթացիկ մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՎարազդատ Հարոյանը՝ «Աստանայի» խաղացող
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Չավիին