«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Չավիին

197

Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնան» մտադիր է երկարաձգել համագործակցությունը թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետ, հաղորդում է իսպանական Marca-ն։

Կատալոնական ակումբը կառաջարկի առնվազն մեկ տարվա պայմանագիր։ Խնդիրը Չավիի ցածր աշխատավարձն է, որի պատճառը ֆինանսական արդար խաղի սահմանափակումներն են։ Այդ խնդիրը դեռ լուծված չէ, եւ «Բարսելոնան» չի կարող բարձրացնել մարզիչի աշխատավարձը։

Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Իսպանիայի առաջնության 26 տուրից հետո «Բարսելոնան» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։

Նախորդ հոդվածըԽվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը հասել է 85 միլիոն եվրոյի
Հաջորդ հոդվածըՉԺՀ-ն խաղաղության է ձգտում Ուկրաինայում, բայց անիրական պահանջներ չի ներկայացնի