Խվիչա Կվարացխելիան ամռանը կմիանա «Նապոլիին»

319

Բաթումիի «Դինամոյի» եւ Վրաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ամռանը կմիանա «Նապոլիին»։ Այդ մասին հայտնել է իտալական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

«Նապոլին» ֆուտբոլիստին առաջարկել է 5 տարվա պայմանագիր։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանը Կվարացխելիան սկսել էր Կազանի «Ռուբինում»։ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով նա խզեց պայմանագիրը «Ռուբինի» հետ եւ 2 տարվա պայմանագիր կնքեց Բաթումիի «Դինամոյի» հետ։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Լիվերպուլը» 2 րոպեում 2 գոլ խփեց եւ հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՖրենկի դե Յոնգը դժգոհ է Չավիից եւ մտադիր է հեռանալ