‘Խրիստո Ստոիչկով. ««Բարսելոնը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհաղթի «Յուվենտուսին»»’

808

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը պատմել է, թե ինչպիսի զգացողություններ ունի՝ կապված Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի հետ, որում հանդիպելու են կատալոնյան «Բարսելոնան» ու թուրինյան «Յուվենտուսը»:

«Բարսելոնան» կհաղթի այս եզրափակչում, կհաղթի նվազագույնը երկու գնդակի առավելությամբ: Միայն այն պատճառով, որ չափից շատ բան է թիմը ներդրել ընթացիկ մրցաշրջանում և իր կազմում ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի: Նրա կազմում է Լիոնել Մեսսին՝ մարդ մեկ այլ մոլորակից, ով ի վիճակի է վճռել հանդիպման ելքը: «Բարսելոնան» նաև հիանալի հարձակման գիծ ունի: Սուարես-Մեսսի-Նեյմար եռյակը որոշում է խաղը հարձակման գծում»,- շեշտել է բուլղարացին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին, Բեռլինում:

Նախորդ հոդվածը‘Հավատացյալների զգացմունքները վիրավորելու կասկածով կստուգեն Սոբչակի լուսանկարը’
Հաջորդ հոդվածը‘Շաբոյանը չհերքեց, որ իր բաջանաղն է ՀԷՑ-ին թանկարժեք մեքենաներ ապահովում. Yerkir ‘