‘Շաբոյանը չհերքեց, որ իր բաջանաղն է ՀԷՑ-ին թանկարժեք մեքենաներ ապահովում. Yerkir ‘

1110

Այսօր լրագրողները ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հարցրել են մամուլում շրջանառվող այն հրապարաումների մասին, որ ՀԷՑ-ին վարձույթով թանկարժեք մեքենաներ տված ընկերությունը պատկանում է իր բաջանաղին: Փոխանցում է Yerkir.am-ը:

Արտակ Շաբոյանն, ըստ կայքի, դա անհեթեթություն է համարել, բայց ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է, որ այդ ընկերության սեփականատերն իր բաջանաղն է: Ավելին, նա նույնիսկ ամոթանք է տվել այն մարդկանց, ովքեր «ստեղծում են այդ ինտրինգը», իսկ հետո հավելել է, թե այն մարդիկ, ովքեր կանգնած են դրա հետևում, փորձում են այս ինտրիգի միջոցով բացասական ազդեցություն թողնել իր անվան ու հեղինակության վրա:

Ինչ վերաբերում է նրա և բաջանաղի հարաբերություններին, ապա Շաբոյանն ասել է, թե  իր բաջանաղի հետ հազվադեպ է հանդիպում: «Ես ընդհանրապես ծանոթ չեմ նրա գործունեությանը: Բոլորի շրջապատում էլ կգտնվեն մարդիկ… Բայց դա չի նշանակում, թե մասնակցություն ունեմ այդ գործում: Եվ,առհասարակ, լինի դա իմ բաջանաղը, եղբայրը, թե որևէ այլ բարեկամ կամ ազգական, ես գտնում եմ՝ եթե նա օրենք է խախտել, պետք է ենթարկվի խիստ պատասխանատվության»,- հայտարարել է Շաբոյանը:

Մանրամասները՝ այստեղ 

Նախորդ հոդվածը‘Խրիստո Ստոիչկով. ««Բարսելոնը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհաղթի «Յուվենտուսին»»’
Հաջորդ հոդվածը‘Աչքներս լույս, երկու «վեհափառ» ունենք»․ Ժողովուրդ’