‘Ծեծի են ենթարկվել նստացույցի 2 մասնակից (լուսանկար)’

1600

Ժամը 01:30-ի հատվածում Արարատ հյուրանոցի մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է բնապահպան Մարիամ Սուխուդյանը. «Ըստ տեղեկությունների, սկզբում անծանոթ երիտասարդները ակտիվիստներին հարցրել են արդյոք նրանք մասնակցում են նստացույցին, և դրական պատասխան լսելուց հետո «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով` սկսել են ծեծի ենթարկել ակտիվիստներին»: Դեպքի կապակցությամբ ոստիկանության արձագանքը դեռևս հայտնի չէ:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ կիրառել’
Հաջորդ հոդվածը‘Ուժեղ կարկուտ Շիրակի մարզում’