‘Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտից կփոխադրվեն անվճար (երթուղիներ)’

1457

Երևանի քաղաքապետի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2013թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.

•    թ.1 երթուղի –  «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. –  «Հրազդան» մարզադաշտ,

•    թ.2 երթուղի –  «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փող. – Հաղթանակի կամուրջ – Մաշտոցի պողոտա – Կորյունի – Աբովյան փողոցներ – մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հետադարձը` Աբովյան – Մոսկովյան – Սարյան փողոցներ – Մաշտոցի պողոտա – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. –  «Հրազդան» մարզադաշտ,

•    թ.3 երթուղի –  «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ. – Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախորդ հոդվածը‘Արգենտինական «Բոկա Խունիոս» ֆուտբոլային ակումբը խաղից առաջ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Գրողների միության նախագահ. Ես այլևս ձայն չունեմ, ձայնս արդեն տվել եմ Տարոն Մարգարյանին’