‘Արգենտինական «Բոկա Խունիոս» ֆուտբոլային ակումբը խաղից առաջ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկար)’

1006

Արգենտինական «Բոկա Խունիոս» ֆուտբոլային ակումբը ազգային առաջնության հերթական տուրում խաղի մեկնարկից առաջ պաստառ է բարձրացրել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արգենտինայի առաջնության «Բոկա Խունիոս»-«Բելգրանդո դե Կորդոբա» խաղից առաջ «Բոկա Խունիոս» թիմի երիտասարդների ներկայացրած պաստառի վրա գրված է եղել. «Եկեք բոլորս հիշենք Հայոց ցեղասպանությունը»:

Այս ակցիան կազմակերպվել է արգենտինահայ համայնքի կողմից` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ:  

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստը՝ Աջափնյակի միջադեպի մասին. «Բուկլետ էինք ընդամենը բաժանում» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտից կփոխադրվեն անվճար (երթուղիներ)’