«Կադիսը» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

485

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Կադիսին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

48-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ իսպանացի հարձակվող Լուկաս Պերեսը։

«Կադիսի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը դեռ չի վերականգնվել ձեռքի վիրահատությունից հետո եւ հայտավորված չէր հանդիպմանը։

31 խաղից հետո «Բարսելոնան» 60 միավորով երկրորդն է եւ 15 միավոր հետ է առաջատար «Ռեալից» (32 խաղ)։ «Կադիսը» (32 խաղ) 31 միավորով 18-րդ տեղից բարձրացավ 16-րդ տեղ։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բարսելոնա» — «Կադիս»՝ 0։1 (տեսանյութ)

Լուկաս Պերես, 48

Նախորդ հոդվածըԴիվանագետը «Քի Ուեսթ»-ով պետք է ոչ թե հպարտանա, այլ՝ ամաչի, պարոն Օսկանյան
Հաջորդ հոդվածըՌոնալդուի նորածին որդին մահացել է