‘Կադիրովը կոչ է արել դատել ընդդիմությանը՝ «քայքայիչ գործունեության» համար’

1190

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը ռուսաստանյան ընդդիմությանն անվանել է «ժողովրդի թշնամիներ», որոնք փորձում են «խարխլել» քաղաքական համակարգը երկրում: Կադիրովի կարծիքով՝ նրանց պետք է դատել «քայքայիչ գործունեության» համար:

«Մարդիկ, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր լսել, կաշվից դուրս են գալիս, որպեսզի աչքի ընկնեն  նրանով, որ իրենց հակադրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այսպես կոչված՝ ոչ համակարգային ընդդիմության ներկայացուցիչները փորձում են միավորներ շահել տնտեսական բարդ իրավիճակի հաշվին: Նման մարդկանց պետք է վերաբերվել որպես ժողովրդի թշնամիների, որպես դավաճանների: Նրանք ոչ մի սրբություն չունեն»,- հայտարարել է Կադիրովը՝ Ռուսաստանյան մամուլի օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Նրանք արևմտյան հատուկ ծառայությունների մտածած խաղն են խաղում, պարում են նրանց դուդուկի տակ և անամոթաբար ջանում են ներկայանալ որպես երկրի համար մտահոգվող մարդիկ»,- հավելել է Կադիրովը:

Ընդդիմության կարծիքով՝ Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կազմակերպիչներին «պարտակում է» Չեչնիայի իշխանությունը: Նեմցովի ընտանիքի անդամներն արդեն քննչական կոմիտեին խնդրել են հարցաքննել հենց Կադիրովին, սակայն ՔԿ-ն համարել է, որ դրա համար հիմքեր չկան: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գրիպից 9-րդ մարդն է մահացել. NEWS.am’
Հաջորդ հոդվածը‘Մահվան եւս 2 դեպք. Նախարարության հայտարարությունը Խոզի գրիպի վերաբերյալ’