‘Կադիրովը ներկայացրել է իր քաղաքական ծրագրերը’

1307

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞ տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում, թե՞ ոչ: Այդ մասին նա փետրվարի 3-ին գրառում է կատարել իր Instagram-ում:

Նրա խոսքով՝ լրագրողներն են իրեն հիշեցրել, որ իր լիազորությունները երկու ամիս հետո ավարտվում են (Կադիրովը Չեչնիայի ղեկավարի պաշտոնն ստանձնել է 2011 թ. մարտի 5-ին), ու անմիջապես էլ հարց են տվել՝ արդյո՞ք մտադիր է առաջադրվել նորից: «Ես այդ մասին չեմ մտածել: Համոզված եմ, որ, առաջին հերթին՝ թեկնածությունը պետք է ընտրի Ռուսաստանի նախագահը: Եթե նա ասում է, որ տվյալ մարդը հարմար է հանրապետության ղեկավարի պաշտոնի համար, և ժողովուրդը նրան պաշտպանում է, այդ դեպքում պետք է մասնակցել ընտրություններին»,- տեղեկացրել է Կադիրովը:

Չեչնիայի հաջորդ ղեկավարն ընտրվելու է միևնույն օրը, տարածաշրջանի բնակչության ուղիղ քվեարկությամբ: Ընդ որում՝ թեկնածուներ կառաջադրեն քաղաքական կուսակցությունները: Համապատասխան փոփոխությունները Սահմանադրության մեջ կատարվել են 2012 թ.: Չեչնիայի ներկայիս ղեկավար Կադիրվի լիազորությունների ավարտի պահից մինչև նորընտիր ղկավարի պաշտոնակալությունը հանրապետությունը կկառավարի Չեչնիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, որին նշանակում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարսը բաց է մարդատար ավտոմեքենաների համար’