Կադիրով․ ՀՌԳ-ին Երրորդ աշխարհամարտի կարգավիճակ տալու խոսակցություններն անտեղի են

197

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անտեղի է համարում փորձագետների հայտարարությունները՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը (ՀՌԳ) Երրորդ համաշխարհային պատերազմի կարգավիճակ տալու վերաբերյալ։

Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Ես անտեղի եմ համարում որոշ փորձագետների խոսակցությունները, որոնք փորձում են Ուկրաինայում ռուսաստանյան հատուկ ռազմական գործողության վզին փաթաթել համաշխարհային հակամարտության կարգավիճակ։ Ամբողջ աշխարհը ՆԱՏՕ- ով և դրա մեջ չմտնող մի խումբ երկրներով չի ավարտվում։ Շատ խոշոր պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և միլիարդավոր բնակչություն ունեցող տասնյակ այլ երկրներ չեզոքություն են պահպանում, հետևաբար՝ Երրորդ համաշխարհային պատերազմից մենք դեռ հեռու ենք»,- գրել է Կադիրովը։

Նա հավելել է, որ Արևմուտքը և Եվրոպան Ուկրաինան հեղեղում են հին, դուրս գրված տեխնիկայով, որն էական վտանգ չի ներկայացնում ռուսաստանցի զինվորների համար, և Ռուսաստանը կարող է շատ հանգիստ դիմակայել ՆԱՏՕ դաշինքին ու նույնիսկ ամբողջ աշխարհին։

Կադիրովը նաև նշել է, որ ՀՌԳ-ի ողջ ընթացքում չեչեն ոչ մի հրամանատար գերի չի ընկել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍուպերհամակարգիչը կանխատեսել է՝ որ թիմը կդառնա ԱՊԼ-ի չեմպիոն
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց AusOpen-ում